Պակիստանի մեծությամբ երկրորդ՝ Լահոր քաղաքում ավելի քան 5000 մարդ դուրս է եկել փողոց: Նրանք պահանջում են ԱՄՆ-ից՝ անհապաղ դադարեցնել անօդաչուների հարվածները երկրի տարածքում:
Ինչպես հաղորդում է Pakistan Daily Times-ը, հանրահավաքը կազմակերպել է Պակիստանի պաշտպանության խորհուրդը, որը բաղկացած է 40 քաղաքական և կրոնական խմբերից:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել և կոչ են արել փակել Պակիստանի տարածքով ՆԱՏՕ-ի մատակարարումները Աֆղանստան:
Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները ԱՄՆ-ին մեղադրում են, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ են դառնում խաղաղ բնակիներ: Իրավապաշտպանները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:








































