Մարսյան հողը, ըստ էության, իրենից ներկայացնում է օդամղիչ՝ պարզել են գերմանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է գիտական Nature Physics ամսագրում:
Նման եզրակացության են նրանք հանգել՝ ուսումնասիրելով իրենց տրամադրության տակ գտնվող մարսյան գրունտի նմուշները:
Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ այդ միկրոսկոպիկ չափերով ծակոտկեն հողը համապատասխանում է այն բոլոր չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի դրանց միջոցով ազատ ու առանց միմյանց հետ բախվելու թռչեն գազի մոլեկուլները:
Գիտնականներն անցկացրել են մի շարք փորձեր՝ վերստեղծելով նաև Մարսի համար բնորոշ ցածր ճնշում:
Արդյունքում՝ նրանք եկել են այն եզրակացության, որ մոլորակի հողը փաստացի իրենից ներկայացնում է մղիչ, որն իր մեջ է կլանում մթնոլորտում առկա օդը:









































