Թուրքիան շուտով կսկսի հայրենական տանկի սերիական արտադրություն: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական Otokar ընկերությունը ստեղծել է Altay նոր սերնդի հայրենական մարտական տանկի նախատիպը:
«Այժմ մենք կարող ենք սեփական տանկ արտադրել: Ներկայում այն գտնվում է փորձարկման փուլում»,- հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան զգալի հաջողությունների է հասել տեխնիկայի արտադրության մեջ:
«Մենք մշակել ենք հայրենական ուղղաթիռ և հետախուզական ANKA անօդաչու, ինչը հաջողության ցուցանիշ է»,- ասել է վարչապետը և հավելել, որ Թուրքիան կարող է շուտով սկսել հայրենական անօդաչուների արտահանում:










































