Ռուսաստանին ձեռնտու չէ ԱՊՀ երկրների համար մտցնել այցագրային ռեժիմ, քանի որ նրանք կարող են համաչափ պատասխան տալ՝ «Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Այդ դեպքում պետք է պատրաստ լինել նրան, որ սահմանները կփակվեն նաև մեզ համար, այդ թվում՝ օրինակ, Ուկրաինայի հետ, որի հետ մենք ունենք սերտ, բառիս բուն իմաստով՝ բարեկամական կապեր: ԱՊՀ մյուս հարևանների հետ ևս մենք ունենք շատ ընդհանրություններ: Կարճ ասած՝ արդյունքում մենք զգալիորեն կկորցնենք, քան ձեռք կբերենք»,- նրա խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
Վերջինիս խոսքով՝ չնայած համագործակցության երկրներից միգրացիոն հոսքերի աճին, սահմանների փակումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ քաղաքականությունը միտված չէ կապերի խզմանը:
«Մենք ստեղծել ենք ԵվրԱզԷՍ, Մաքսային միություն, ստեղծում ենք Միասնական տնտեսական տիրույթ: Այցագրային ռեժիմ մտցնելը կհակասեր այդ ուղղությամբ մեր ջանքերին»,- ասել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը:









































