Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Պուտինի ժամանումը Գյումրի հիշեցնում է հռոմեական զորավարների հաղթական վերադարձը Հռոմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)

– Պարոն Մարտիրոսյան, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածն ի՞նչ էր՝ ըստ Ձեզ: Եթե մի կողմ թողնենք, Շանթ Հարությունյանի ընտրած պայքարի մեթոդը, ի՞նչ եք կարծում, սա որևէ հետևանք ունենալ կարո՞ղ է:

– Ոչ, որևէ հետևանք չի կարող ունենալ: Շանթ Հարությունյանի համար, անշուշտ, ոչ միայն կարող է, այլև` կունենա, սակայն հասարակության կամ իշխանության համար` ամենևին ոչ: Հեղափոխականներ կան, որոնք վարկաբեկում են հեղափոխության գաղափարը և այդ առումով Շանթ Հարությունյանը բացառություն չէ: Հայհոյանքներով կամ ինչ-որ էկզոտիկ համակիրներով ու էկզոտիկ հույսերով հեղափոխություն ոչ անում են, ոչ էլ՝ հրահրում: Առավել ևս` հեղափոխությունները չեն նախազդարարում: Հասկանալի է, որ Շանթ Հարությունյանը հուսահատված էր, որ ազնիվ մղումներ ուներ, սակայն դոնկիխոտները, այն էլ՝ թերուս և առանց հասարակական աջակցության, մի քանի մետրանոց հեղափոխությունների են միայն ընդունակ: Զարմանալի է, որ բողոքի և հուսահատության այդ անմիտ պոռթկումը պիտակավորվեց «հեղափոխություն» և նման ուշադրության արժանացավ: Ակնհայտորեն տվյալ ժամանակահատվածում մամուլը թեմաների պակաս էր զգում:

– Առհասարակ հեղափոխության նախադրյալներ Հայաստանում կա՞ն, ինչքանո՞վ եք հնարավոր համարում հեղափոխության իրականացումը մինչև հաջորդ ընտրությունները:

– Նախադրյալներն աննախադեպորեն շատ են և ուժեղ: Չկա որևէ մեկը, որ կարողանա ճշգրիտ կանխատեսումներ անել, թե երբ կարող է հեղափոխություն լինել: Մինչ նախագահի ժամկետի ավարտը, ավարտից հետո կամ ավելի ուշ` անհնար է ասելը: Եթե նախագահն ինքը միանձնյա չկատարի հեղափոխություն՝ այնպիսին, ինչպիսին կյանքի վերջին ամիսներին Վազգեն Սարգսյանն էր նախաձեռնել` այդ հեղափոխությունը կանեն զանգվածները, որոնց ուժն այնքան թերագնահատում է իշխանությունը: Հայաստանը վայրի Արևելք չէ, Արաբիա չէ, հետամնաց Ասիա էլ չէ, որտեղ առանց իշխանություն փոխելու դժգոհ և դժբախտ զանգվածները տասնամյակներ են անցկացնում: Այս քսաներեք տարիներն արդեն խիստ երկար ժամանակահատված են՝ առանց իրական իշխանափոխության երկրում կառավարում ապահովելու համար, նամանավանդ, երբ ֆեոդալական բարքերն ու կարգերը և ապիկարների տնտեսական հեգեմոնիան ավելի ու ավելի մեծ ծավալներ են ստանում: Որքան էլ խելացի քայլեր կատարվեն, արվեն բարդ հաշվարկներ, բարոյազրկվեն կամ վարկաբեկվեն ընդդիմության ամենատարբեր ուժեր` իշխանության կինետիկ ռեսուրսն անկարող է Հայաստանում հարատևություն ապահովել: Եվ թվում է` զարմանալիորեն դրան հենց ինքը` իշխանությունն է նպաստում՝ քայլերով, որոնք մեծ են կամ փոքր, որոնք, սակայն ինքնաբուխ հեղափոխության էական կատալիստներ են: Կգա ինչ-որ պահ, երբ օրինապաշտության և կարգուկանոնի հաստատման կեղծ կարգախոսի ներքո տեղադրվող, սակայն իրականում վայրի կեղեքման գործիք հանդիսացող ճանապարհային տեսախցիկները, ընտրովի արդարադատությունը, «Ծածկած շուկայի» ցինիզմը և արտագաղթը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ կատարվող սայթաքումները կծնեն մի ուժ, որն իր ճանապարհին կավերի ամեն ինչ, և որի առջև այլևս որևէ հաշվարկ անկարող կգտնվի:

– Լավ, ենթադրենք Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ընդդիմադիր դաշտում որևէ մեկին տեսնու՞մ եք, որ կարող է օգտվել այդ իրավիճակից և առաջադրվել արտահերթ նախագահական ընտրություններում: Առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն, օրինակ, բացառում է իր առաջադրվելը, նույնն է ասվում նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ասպարեզում ո՞վ է մնում` ըստ Ձեզ:

– Ավելի լավ է չենթադրել մի բան, որ առանց ֆորս-մաժորի չի կարող տեղի ունենալ և որևէ պարագայում տեղի չի ունենա: Նախագահը հրաժարական չի տալու: Եվ հետո, ծայրահեղ տարօրինակ է, որ որոշ մարդիկ անկարող են երկու իրենց վաղուց սպառած և վարկաբեկած անուններից անդին այլ հավակնորդների տեսնել: Եթե դրանք են Հայաստանի այլընտրանքները՝ գումարած մի քանի նույնքան վարկաբեկված անուն, ապա Հայաստանն առանց արտագաղթի էլ սպառված է: Իհարկե ասպարեզում մնում են շատ մարդիկ, բազում մարդիկ: Այն հանգամանքը, որ այդ անունները ծանոթ չեն հանրության լայն շերտերին, ամենևին էլ չի նշանակում, որ դրանք անկարող են երկիր կառավարել: Անայլընտրանքության միֆը տարիներ առաջ ստեղծվել է առաջին նախագահի քարոզչամեքենայի կողմից և որպես տեխոնոլոգիա` օգտագործվում է մինչ այսօր:

– Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը: Պարոն Մարտիրոսյան, Ուկրաինան ևս չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: Սա, ըստ Ձեզ, Հայաստանի համար մխիթարանք կարո՞ղ է լինել՝ առ այն, որ Ուկրաինայի նման հզոր պետությունը չկարողացավ դիմակայել Ռուսաստանի ճնշումներին, Հայաստանն ինչպե՞ս կարող էր դիմակայել:

– Մխիթարանքը քաղաքականության մեջ տեղ չունի: Ուկրաինան մանևրելու ավելի մեծ տարածք ունի և իր հետևից չի այրել կամուրջները: Հայաստանն այրել է կամ ստիպված է եղել այրել: Դա, անշուշտ, չի նշանակում, թե մի օր, ինչ-որ մի նոր երկրի նախագահի օրոք պետությունը չի կարող կտրուկ շրջադարձ կատարել, սակայն, նայելով պատմության փորձին` դժվար չէ հասկանալը, թե նման շրջադարձերն ինչ հետևանքներով են հղի:

– Դեկտեմբերի երկուսին պետական այցով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Ձեզ՝ այս այցն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ հայռուսական հարաբերությունների մերձեցո՞ւմ, ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանի լեգիտիմացո՞ւմ Ռուսաստանի կողմից:

– Ինձ համար անհասկանալի է, երբ խոսվում է Ռուսաստանի կողմից լեգիտիմացումների մասին: Ռուսաստանը երկնային ճշմարտության ամբիոն չէ, որտեղից լեգիտիմացման հրամաններ արձակվեն, կամ ճառագայթներ իջնեն: Պուտինը Հայաստան է գալիս իր իսկ կողմից կատարվող քայլերում հավասարակշռություն ապահովելու համար: Հայաստանում` Ռուսաստանի հանդեպ ոչ համակրական վերաբերմունքն աննախադեպ ծավալների է հասել, ու թեև Ռուսաստանի հայերի միության նախագահի անվստահ խոսքին Ռուսաստանի նախագահը վստահորեն հակադարձեց, որ հայաստանցիների քանակը Հայաստանում իրականում շատ ավելի նվազ է, քան իրենք` հայաստանցիներն են կարծում, մի բան փաստ է՝ անգամ այդ նվազ քանակությունն ընդունակ է առանձին պայմաններում իրադրություն փոխել: Հետևաբար` անհրաժեշտ է կոսմետիկ փոփոխություններ կատարել հարաբերությունների արտաքին ձևաչափում: Այդ այցն այլ գաղտնիմաստ կամ խորհուրդ չունի և չի կարող ունենալ:

– Պուտինի այցին ընդառաջ՝ արդեն իսկ Հայաստան երեք հազարից ավել ռուս զինվոր է ժամանել, ռուսական ռազմաբազային էլ, կառավարության որոշմամբ, հավելյալ տարածքներ է տրամադրվում: ՌԴ նախագահն իր այցը սկսում է Գյումրիից: Տեսակետներ են հնչում, թե Հայաստանը հիմա Ռուսաստանի համար միայն իր ռազմաբազայի հսկիչ է, օբյեկտ: Համակարծի՞ք եք:

– Ձևակերպումները կոպիտ են, անգամ` դոգմատիկ: Համաձայն չեմ: Երբ ռազմաբազա կա, կա և երկարաժամկետ պայմանագիր` զինվորների թվաքանակն այլևս դառնում է տեխնիկական հանգամանք:

Ինչ վերաբերում է Հայաստանին` ապա այն նախևառաջ պատմական բուֆեր է Ռուսաստանի համար, որ ապահովում է Ռուսաստանի անվտանգությունը թուրքական, իսկ այժմ նաև ռադիկալացվող մահմեդական աշխարհից: Հայաստանը, սակայն, նաև սակարկելու հրաշալի հիմք է, նաև` մտրակ, նաև` հենասյուն: Բացի այդ` Հայաստանն անվանականորեն սուվերեն մի պետություն է, որ հավելյալ գործոն է միջազգային հարաբերությունների օրակարգում: Նախագահ Պուտինի ժամանումը Գյումրի, եթե իրոք այդպես է, հիշեցնում է հռոմեական կոնսուլների կամ զորավարների հաղթական մուտք-վերադարձը Հռոմ, երբ զորավարն իր լեգեոնների հետ մտնելով քաղաք` կայսրության ղեկի հանդեպ իր նվաճած հավակնություններն էր ամրագրում:

Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամությանն այլընտրանք չունի: Մնում է ակնկալել Ռուսաստանից, որպեսզի Հայաստանի հետ նրա բարեկամությունն էլ այլընտրանքներ չունենա: Հատկապես` ի դեմս Հայաստանի թշնամիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում