Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարները միասնաբար դատապարտել են Ուկրաինայի դեմ ուղղված Ռուսաստանի գործողությունները և հիշեցրել են Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը վերադառնալու ԵՄ պատրաստակամության մասին՝ հաղորդել է RIA Novosti-ին:
Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտն իրենց համաձայնությունն են հայտնել Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությանը, որով այս շաբաթ նրանք «վճռականորեն դատապարտել էին ռուսական դիրքորոշումն ու գործողություններն» ընդդեմ Ուկրաինայի:
«Որպես «Արևելյան գործընկերության» նախաձեռնողներ՝ մենք տպավորված ենք այդ թվով ուկրաինացիներից, ովքեր, չնայած ցրտին՝ բողոքում են ընդդեմ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու նախագահի անակնկալ որոշման դեմ»,- ասվում է նախարարներ Սիկորսկիի և Բիլդտի համատեղ հայտարարությունում:












































