Բրուքլինից Սքոթ Վիներն աշխարհի 45 երկրներից պիցցայի տուփերի ամենամեծ հավաքածուն ունի: Այդ հավաքածուի մեջ մտնում է 595 տուփ: Նա սկսել է դրանք հավաքել 2008-ից՝ այն բանից հետո, երբ Իսրայելում պիցցայի գեղեցիկ տուփ է գտել:
Գինեսի ռեկորդների գրքից պաշտոնական մրցանակ ստանալուց հետո Վիները հրապարակել է Viva La Pizza անունով գիրքը, որը պիցցայի տուփերը դիտարկում է որպես արվեստի գործեր: Սքոթը նաև պիցցա-շրջագայություններ է կազմակերպում հարազատ քաղաքում՝ Նյու Յորքում:










































