Մեծ Բրիտանիայի բնակչուհի Փեթ Սթորին Անգլիկան եկեղեցու պատմության ընթացքում առաջին անգամ ձեռնադրվել է եպիսկոպոս:
Օծման արարողությունը տեղի է ունեցել Դուբլինի Քրիստոսի տաճարում: Արարողության ընթացքում եկեղեցու սպասավորները նշել են նրա ձեռքբերումները:
«Մեզ համար մեծ պատիվ էր երկար տարիներ հետևել, թե ինչպես եք Դուք Տիրոջ սիրուն պատասխանում սիրով, վստահությամբ և հնազանդությամբ»,- ասել է եպիսկոպոս Նայջել Փարքերը:
Փեթ Սթորին եպիսկոպոս էր ընտրվել սեպտեմբերի վերջին: 2004-ին նա ծառայել է Սուրբ Ավգուստինի եկեղեցում: Նրա ամուսինը նույնպես եկեղեցու սպասավոր է: Զույգը երկու երեխա ունի:










































