Saturday, 18 05 2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն

«Ինձ գերու կարգավիճակում են այստեղ պահում ու փորձում են դարձնել հանցագործ». «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ

«Առաջին լրատվականին» նամակով դիմել է «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Ռուբեն Ամատունին:

Նա հայտնել է, որ ինքն ու մյուս դատապարտյալները դիմել են բոլոր ատյաններին, պաշտոնյաներին, բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին ու արդարադատության նախարարին, բայց արձանք չեն ստացել:

Ռուբեն Ամատունու և մյուս դատապարտյալների խնդիրը հետևյալ կերպ է ներկայացված նամակում.

«Ներկայացնում ենք քրեակատարողական հիմնարկներում տիրող այն աբսուրդ, անօրինական, անմարդկային, դաժան իրավիճակը, որի հետևանքով դատապարտյալներից շատերի մոտ նկատվում են հոգեկան շեղվածության ախտանշաններ, որոնք առաջանում են դրական, արժանի դատապարտյալներիս պայմանական-վաղաժամկետ չազատելու կամ պատիժը չմեղմացնելու՝ բաց տիպի կալանավայր չտեղափոխելու հետևանքով, որի պատճառով բարոյահոգեբանական խոշտանգումների ենք ենթարկվում ոչ միայն մենք, այլև մեր ընտանիքները…

Մեզ՝ դատապարտյալներիս, օգտագործում են որպես թրաֆիքինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոցներ, ինչը քողարկում են հանցավորության աճի դեմ պայքարով…

Սույն թվականի հուլիսի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը մերժեց իմ պայմանական-վաղաժամկետ ազատումը՝ պատճառաբանելով հետևյալ կերպ. «Չնայած այն հանգամանքին, որ դատապարտյալ Ամատունին բնութագրվում է դրական, սակայն հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, գտնում եմ, որ պատժի մնացած մասը դեռևս կրելու կարիք ունի»…»:

Ռուբեն Ամատունին ներկայացրել է, որ 28. 04. 2010 թվականին 7 տարի ազատազրկման է դատապարտվել ավազակային հարձակման, կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին, 34-176 հոդվածի 1-ին և 35-175 հոդվածի 2-րդ մասերով:

Իր կարծիքով՝ պատժի մեկ երրորդը կրելուց հետո ինքն իրավունք ուներ դիմելու բաց տիպի կալանավայր տեղափոխելու, իսկ պատժի կեսը կրելուց հետո՝ պայմանական-վաղաժամկետ ազատվելու համար:

Սակայն դատապարտյալը նշել է, որ իրեն մերժել են՝ հաշվի չառնելով հետևյալը. «Չունեմ նախկին դատվածություն, քաղհայցի պահանջ, տույժ, հսկում, հաշվառում, արժանացել եմ երկու խրախուսանքի՝ կալանավայրում տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու, սպորտային և այլ հանրօգուտ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար:

Երկրորդ կարգի հաշմանդամ ծեր, միայնակ մորս միակ խնամողը ես եմ, ՔԿՀ-ում ստեղծել եմ «Կրթական ինքնագործ միավորում», որի նախագահն եմ, ցանկացողներին սովորեցնում ենք աշխարհագրություն, պատմություն, անգլերեն, իսպաներեն:

Հաշվի չառան նաև, որ «Սպորտային ինքնագործ միավորման» անդամ եմ, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի անդամ եմ, դրսևորում եմ նորմալ վարքագիծ…

Ես իմ աշխատանքով ու վարքագծով բազմիցս ապացուցել եմ, որ ուղղվել եմ, պատրաստ եմ, արժանի եմ ու ենթակա եմ վաղաժամկետ-պայմանական ազատման:

Ես անօրինական ոչ մի բան չեմ խնդրում… Վաղուց պետք է գտնվեի ազատության մեջ, լինեի մորս կողքին, աշխատեի, այնինչ ինձ գերու կարգավիճակում այստեղ պահում են ու փորձում են դարձնել հանցագործ կամ հասցնել հոգեկան շեղվածության…

Ես դիմում եմ արդարության կողմնակից, ազգասեր բոլոր անձանց, պաշտոնյաներին, որպեսզի միջամտեն այս հարցին, և վերջապես գործեն վաղաժամկետ-պայմանական ազատման օրենքները, ինչով կօգնեն ոչ միայն ինձ, այլ նաև հարյուրավոր ազատման արժանի, ուղղված դատապարտյալներին»,- նամակն այսպես է ավարտել դատապարտյալ Ռուբեն Ամատունին:

Նամակում բարձրացված խնդիրն անշուշտ ունի օրենսդրական հստակեցման ու օրենքի պահանջների թափանցիկ կիրառման անհրաժեշտություն:

Դատապարտյալները պետք է հստակ իմանան՝ իրենց մեղադրանքին համապատասխան՝ երբ կարող են դիմել պայմանական-վաղակետ ազատման համար, ինչ խախտումների դեպքում նրանց խնդրանքը կմերժվի, և՝ որ այդ խնդրանքը մերժել-չմերժելը կախված չի լինի ո՛չ չինովնիկների կամայականությունից, ո՛չ կաշառք ու մաղարիչից, ո՛չ ծանոթ ու բարեկամից, ոչ էլ նման դեպքերում «գործող» այլ անօրինական հանգամանքներից:

Եթե անգամ դատապարտյալն ամբողջ պատիժը ծայրից ծայր կրի, բայց անարդարությունից, օրենքի պահանջների կամայական կենսագործումից չարացած դուրս գա կալանավայրից, ապա պատժի նպատակներին հասնելու մասին ավելորդ կլինի խոսելն անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում