Սիրված երգիչ Դիմա Բիլանը «Զոլոտոյ Գրամոֆոն»-ի 18-րդ մրցանակաբաշխությանը ստացել է հերթական արձանիկը, հետո բեմում երգել է: Իր ելույթի համար նա հագել է սպիտակ կոստյում, որի վրա անդրադարձել են բազմաթիվ գույնի լույսեր, հայտնում է 7days.ru-ն:
Բիլանը խոստովանել է, որ վերջին ժամանակներս շատ է ծերացել: Տարիքի մասին խոսելիս լրագրողները 31-ամյա երգչին հարցրել են, թե երբ նա կորոշի ամուսնանալ: «Ես այդ իմաստով շատ լուրջ մարդ եմ: Որպեսզի ինչ-որ բան տեղի ունենա, երևի պետք է «հասունանալ»: Դա տեղի է ունենում կա՛մ վաղ, կա՛մ մի փոքր ուշ: Նախկինում ինձ հետ դա տեղի չի ունեցել, իսկ հիմա արդեն ուրիշ պատմություն է՝ շատ բան կա կորցնելու»,- պատասխանել է Դիման:
Հիշեցնենք, որ Բիլանի հարսնացուն եղել է մոդել և հեռուստահաղորդավարուհի Ելենա Կուլեցկայան: Նրանց հարաբերությունները սկսվել են 2006-ին: Նրանք նույնիսկ մտածում էին ամուսնանալ, բայց 2011-ին բաժանվեցին:












































