Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է անել ամեն ինչ՝ Ուկրաինան ԵՄ-ին մոտեցնելու գործընթացն արագացնելու համար:
«Կանեմ ամեն հնարավորը, ինչ ինձնից է կախված՝ թույլ չտալով մեր տնտեսության մեջ լուրջ կորուստներ և քաղաքացիների կենսամակարդակի իջեցում: Մենք եվրոպական ազգ ենք, և մեր ուղին կանխորոշված է պատմականորեն»,- ընդգծել է նախագահը:
Միևնույն ժամանակ Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինան պետք է ինտեգրվի ԵՄ-ն միայն որպես իրավահավասար գործընկեր՝ թույլ չտալով կորուստներ սեփական տնտեսությունում:










































