ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն ուկրաինացիներից ներողություն է խնդրել շաբաթ գիշերը Եվրամայդանը ցրելու ժամանակ ուժի չափազանց կիրառման համար:
Այս մասին նա ասել է այսօր նախարարության կոլեգիայի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Ես կուզենայի անձամբ իմ և կոլեգիայի անդամների անունից ներողություն խնդրել Մայդանում ակցիայի մասնակիցների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար… Ես կուզենայի հայտարարել, որ ակտիվ գործողությունները ներառված չլինեին ՆԳՆ-ի ծրագրերում»,- ասել է Զախարչենկոն:
Նա նաև ուկրաինացիներին կոչ է արել չներքաշվել զանգվածային անկարգությունների մեջ, քանի որ դրանց ոստիկանությունը ստիպված է արձագանքել ինչպես հարկն է:









































