«Նախախորհրդարանն» այսօր քննարկման դրեց Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը, որը ներկայացվեց որպես քաղաքական-ծրագրային փաստաթուղթ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջոցառման հիմնական բանախոս,«Նախախորհրդարան»-ի անդամ, իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հավաստիացրեց, որ ծրագրի հիման վրա պետությունը արագընթաց տեմպերով պետք է մտնի կայուն փոփոխությունների գործընթաց և կարճ ժամանակամիջոցում բազմապատկի իր տնտեսական և նյութատեխնիկական ներուժը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դառնալ ինքնիշխան պետություն:
Խոսելով Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ նա նշեց, որ մենք ունենքաշխարհաքաղաքական որևէուժային կենտրոնի հարելու ընտրության տարբերակ, ևՌուսաստանը մեր միակ ընտրությունը չէ, կարող ենք անգամ տարածաշրջանային համագործակցությունը նոր որակի բերել:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի համար ՀՀ-ն եզակի հնարավորություն է՝ մեր տարածքից իր ռազմավարական շահերը հետապնդելու համար, մենք անփոխարինելի ենք նրա համար, իսկ իրենք այդ առումովփոխարինելի են»:
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ուժերին, ապա պրն Ավետիսյանն ասաց, որ այդ ուժերով,նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, Ռուսաստանը չի կարող պաշտպանել ՀՀ անվտանգությունը արտաքին թշնամուց. դա ուղղակի խորհրդանշական ներկայություն է:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































