Քիչ առաջ Կիևում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթ-փառատոնը, որն այս տարի անցկացվում էր Be creative կարգախոսի ներքո: Քվերակության արդյունքում` 130 բալով, հաղթեց 11-րդ համարի ներքո ելույթ ունեցած երիտասարդ երգչուհի, Մալթայի մասնակցուհի Գայա Կաուչին իր «Սկիզբ » երգով:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար Ուկրաինան ու Բելառուսը ներկայացնող երիտասարդ ներկայացուցիչները: Հայաստանի մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ ունեցավ 3-րդ համարի ներքո և իր «Շոկոլադե Ֆաբրիկա» երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ ստանալով 69 միավոր:
Հիշեցնենք, որ մրցույթին այս տարի մասնակցում էին տասներկու երկիր` Ուկրաինան, Շվեդիան, Հայաստանն, Ադրբեջանը, Սան Մարինոն, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդներն ու Ռուսաստանը:








































