Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վրդովված է Կիևում Եվրամայդանը ցրելու փաստից՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
«Ես խորապես վրդովված եմ այն դեպքերից, որոնք գիշերը տեղի են ունեցել Անկախության մայդանում: Ես քննադատում եմ գործողությունները, որոնք հանգեցրել են ուժային հակամարտության և մարդկանց տառապանքների»,- ասել է Յանուկովիչը:
Նա Գլխավոր դատախազությանը հրահանգել է պատժել մեղավորներին: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր չեն հետևել Սահմանադրությանը և իրենց որոշումներով ու գործողություններով Մայդանում կոնֆլիկտ են հրահրել, կպատժվեն:
«Ես Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից պահանջում եմ ինձ և Ուկրաինայի հանրությանը ներկայացնել շտապ և օբյեկտիվ հետաքննության արդյունքները՝ մեղավորներին պատժելու համար»,- հայտարարել է նախագահը:
Յանուկովիչը նաև նշել է, որ ինքը, ինչպես նախկինում, Ուկրաինայի համար ընտրում է եվրոպական ապագան:










































