Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն քիչ առաջ 3:1 հաշվով առավելության հասավ «Մայնց»-ի նկատմամբ:
Խաղի վերջնամասում դաշտի տերերի դարպասին նշանակվեց երկրորդ 11մ հարվածը:
Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանը, բայց, այնուամենայնիվ, հարվածն իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին` այդ խաղում երկրորդ անգամ աչքի ընկնելով 11մ հարվածով:
«Ես եմ մեղավոր: Ես ցույց էի տվել, որ հարվածն իրացներ 9 համարը: Լևին նրան թույլ կտար իրացնել 11 մետրանոցը: Պահը գեղեցիկ չէր: Արդեն ներողություն եմ խնդրել Միքիից»,- հայտարարել է Կլոպը:









































