Կիևի կենտրոնում Եվրոմայդանի ցրման ժամանակ աղջիկ է զոհվել: Այդ մասին հաղորդել են սոցիալական կայքերի օգտատերերը: Պաշտոնապես այդ տեղեկության հաստատում չի եղել:
«Աղջիկը, որին ծեծել են Մայդանում, մահացել է: Ի՞նչ է կատարվում այս երկրի և նրա իշխանության հետ: Եվ ի՞նչ է լինելու հետո»,- գրում է Twitter-ի օգտատերը:
Աղջկա մահվան մասին հաղորդել են նաև ուկրաինական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Եվրոմայդանում ցույցը ցրելու ընթացքում ծառայողական պարտավորությունների չարաշահման համար ոստիկանների դեմ քրեական գործ էր հարուցվել:










































