Ամեն տարի կանայք մոտ մեկ ամիս են ծախսում իրենց արտաքինի մասին մտահոգվելու վրա՝ գրում է The Times of India-ն՝ հղում անելով մասնագետների վերջին հետազոտությանը: Մասնավորապես, կանայք մտահոգվում են հագուստի, մազերի, քաշի, կազմվածքի և մաշկի համար: Այդ մտածմունքները խլում են շաբաթական միջինը 12 ժամ 4 րոպե, տարեկան՝ 26 օր:
Ամենաշատ ժամանակ ծախսվում է հագուստի ընտրության վրա՝ շաբաթական 50 ժամ միայն ընտրության վրա, իսկ հետո 1 ժամ 32 րոպե մտածում են՝ սազո՞ւմ է այն իրեն, թե՞ ոչ:
Ավելորդ քաշի մասին մտքերը խլում են 1 ժամ 46 րոպե, քաշ հավաքելու մասին՝ 22 րոպե: Իսկ թափվող կամ յուղոտ մազերի մասին կանայք մտածում են 57 րոպե, մաշկի մասին՝ շաբաթական 2 ժամ 22 րոպե: Այլ մտահոգությունների թվում է նաև կրծքի չափը. մեկին այն չափազանց փոքր է թվում, մյուսին՝ չափազանց մեծ:










































