Ապրիլի 23-ը նոր շունչ հաղորդեց մեր պետությանը, պետք է միավորվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
«88թվականից ներկա եմ եղել և տեսել եմ գերմոնոլիտ համակարգը ինչպես ճաքեր տվեց: Մենք գիտենք թե ինչպես է ժողովրդավարությունը նահանջում հետխորհրդային երկրներում, թվում էր թե Հայաստանը գնում էր այդ ուղով, բայց սխալվեցինք, թերագնահատելով ժողովրդի բարոյական կամքը»,-նկատեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Գևորգ Տեր-Գաբրիելյանի դիտարկմամբ՝ վարչապետի այլ թեկնածուի հայտնվելը Հայաստանը կգցի բռնության և սարսափելի պատմության գիրկը․ «Հիմա օրհասական պահ է, ՀՀԿ-ական պատգամավորները պետք է քվեարկեն հանուն հայրենիքի»:
Անդրադառնալով վերջին օրերին շարժման առանջնորդ Նիկոլի Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավին Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը ներսից է, գուցե օլիգարխիկ խմբերից, նրանք ուզում են մնալ․ «Կարեն Կարապետյանի դիրքորոշումը անհասկանալի է, նա կարճատես է»: