Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ՝ հղում անելով նախագահի վարչակազմի իր աղբյուրին:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ չի ընդունել Լևոչկինի հրաժարականը: Աղբյուրը նշել է, որ այդ որոշումը հավանաբար պայմանավորված է Կիևի կենտրոնում Եվրամայդանի ցույցը ցրելու ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնությամբ:










































