33-ամյա սուպերմոդել Ժիզել Բունդխենը դարձել է Vogue Փարիզ ամսագրի դեկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին՝ նկարահանվելով սեփական Gisele Bündchen Intimates բրենդի գայթակղիչ ներքնազգեստով, հայտնում է viva.ua-ն:
Ժիզելի խոսքով՝ Vogue-ի ֆոտոսեսիայում ինքը հանդես է գալիս գլամուրային «տնային կատվիկի» կերպարում:
«Այս ֆոտոսեսիան մեզ դուր է գալիս, քանի որ դրանում կա թե գլամուր, թե հարմարավետություն: Ես հայտնվում եմ Vogue-ի էջերում գլամուրային, սակայն լիցքաթափված դիցուհու կերպարում: Կինը կարող է շքեղ կատվի տեսք ունենալ գլամուրային երեկույթին, սակայն տուն վերադառնալով նա ցանկանում է իրեն զգալ հարմարավետ»,- ասում է մոդելը:










































