Առնվազն վեց մարդ է զոհվել Շոտլանդիայում` Գլազգոյում ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Sky News-ը` վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները:
«Ներկայում հույս չկա, որ փլատակների տակից ողջ մնացած մարդիկ դուրս կբերվեն»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ:
Ոստիկանական Eurocopter EC135 T2 ուղղաթիռը ընկել է «Կլուտա» փաբի տանիքին ուրբաթ երեկոյան: Ականատեսների խոսքերով` վայրէջքի պահին մարդաշատ հաստատությունում եղել է ավելի քան 100 մարդ:










































