«Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի նաև իր ստվերային կառավարությունը, Հայաստանը վերականգնելու իր տեսլականը, զարգացման ծրագիրը: Լսելով նրան և տեսնելով, թե որքանով է նրա ծրագիրը համապատասխանում մեր ծրագրին և համադրելով տարբեր թեկնածուների ծրագրերը՝ մենք կկայացնենք մեր որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Հարցին՝ ՀՅԴ քայլը դավաճանությո՞ւն որակվեց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի կողմից, տիկին Կյուրեղյանն ասաց. «Մեր համաձայնագիրը կոնկրետ խնդիրների լուծման համար էր: Եթե այս իրավիճակում այդ խնդիրներն այլևս լուծվող չեն, բնականաբար կոալիցիոն համաձայնագիրը իր նպատակը արդեն չէր կարող իրականացնել և կդառնար առ ոչինչ»:
Նրա խոսքով՝ իրենք շատ ուրախ են շարժման համար. «Այսօր մենք համոզվեցինք, որ Հայաստանի բնակիչը այլևս քաղաքացի է, պահանջատեր է և պայքարելու է իր կյանքի որոշումներին իր մասնակցության համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































