Ավստրալիական կենդանաբանական այգու աշխատակից Թիմ Ֆոլքները տեսանյութ է հրապարակել, նկարահանված GoPro տեսախցիկով, որն ընկել էր խոշոր կոկորդիլոսի երախը:

Միջադեպը տեղի է ունեցել Սողունների ավստրալիական պարկում, Սոմերսեթ քաղաքում, որտեղ Ֆոլքները որպես մենեջեր է աշխատում: Սարքի ճակատագրի մասին ոչինչ չի ասվում, սակայն նրա նկարահանած տեսանյութը հաջողվել է փրկել:
Տեսանյութը, որ Ֆոլքները տեղադրել է Facebook-ի իր էջում ավելի քան 114 հազար դիտում է հավաքել:
https://www.facebook.com/timswildlife/videos/1779020045524740/









































