Ուկրաինացի միլիարդատերը, որի անունը չի հրապարակվում, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից 50 մլն ֆունտ սթեռլինգով (81.845 մլն դոլար) գնել է մետրոյի Brompton Road լքված կայարանը:
2601 քմ մակերեսով տարածքի համար միլիարդատերն աճուրդի ժամանակ ավելի ձեռնտու գին է առաջարկել, քան Կատարի թագավորական ընտանիքը, և մտադիր է կայարանը վերակառուցել՝ դարձնելով շքեղ բնակարաններ՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել վաճառել կայարանի տարածքը ծախսերի կրճատման նպատակով:
Brompton Road կայարանը բացվել է 1906-ին, սակայն 1934-ին փակվել է քիչ ուղևորափոխադրումների պատճառով: Այն ունի ուսումնական շենք, ավտոտնակներ, գրասենյակներ, ստորգետնյա տարածքներ և այլն:










































