Մեքսիկայի իրավապահներն արդեն 62 մարմին են հանել Հալիսկո և Միչոական նահանգների սահմանին գտնվող գաղտնի գերեզմանոցից՝ հայտնում են տեղի իշխանությունները:
Ավելի վաղ հայտնում էին 48 մարմնի մասին: Բոլոր մարմիններն ուղարկվում են Մեխիկո՝ փորձաքննությամբ պարզելու մահացածների ինքնությունը: Արդեն հաջողվել է պարզել, որ սպանվածների թվում կա երկու կին՝ հայտնում է Ria Novosti-ն:
Որոնումների շրջանը շրջափակված է դաշնային ոստիկանության և զինվորականների ուժեղացված ջոկատներով: Խոսքը նվազագույնը 22 գաղտնի գերեզմանատան մասին է: Մարմինների առաջին մնացորդները հայտնաբերվել էին դեռ նոյեմբերի սկզբին՝ երկու անհետացած դաշնային ոստիկանների որոնումների ժամանակ:
Իշխանությունների տվյալներով՝ մարմինների մեծ մասը հայտնաբերվել է կապված ձեռքերով ու ոտքերով, կտտանքների հետքերով: Խոսքը կարող է լինել թմրակարտելների հակամարտության մասին:







































