Տոսկանայում գտնվող իտալական Պիստոյա քաղաքի վարչակազմը հաստատել է պատմական կենտրոնում խանութների և ռեստորանների վերաբերյալ որոշումը։ Այս մասին հաղորդում է Toscana Media News-ը։
Իշխանությունների որոշմամբ՝ բոլոր ցուցանակները պետք է իտալերեն լինեն և ոչ շատ վառ։ Արգելվում է քաղաքի կենտրոնում արժույթի փոխանակման և գումարների փոխանցման նոր գրասենյակներ բացել, ինչպես նաև սեքս շոփեր, ռեստորաններ, որտեղ արագ սնունդ է մատուցվում և քաբաբի մատուցման կետեր։
Քաղաքային խորհուրդն արգելել է նաև բացել նոր գիշերային ակումբներ և բուքմեյքերական հաստատություններ, ինչպես նաև խստացրել է ալկոհոլի վաճառքը՝ ապակե տարայով ոգելից ըմպելիքները չեն վաճառվի գիշերը հաստատությունից դուրս տանելու համար։ Բացի այդ, բոլոր ռեստորանները և սրճարանները պետք է զուգարաններ ունենան՝ անկախ հաստատության չափերից։












































