Շվեդ հնեաբանները մարդկանց հնագույն գերեզմաններ են հայտնաբերել, ովքեր, ավելի քան մեկ ու կես հազար տարի առաջ, զանգվածային կոտորածների զոհ են դարձել։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։

Բռնության հետքերով աճյունները պատկանում են շվեդական փոքրիկ գյուղի բնակիչներին, որոնք սպանվել են իրենց տներում կամ փողոցում։

Ընդհանուր առմամբ 26 սպանվածի մնացորդներ են գտնվել՝ այդ թվում ծերերի և երեխաների։ Կանանց աճյուններ չեն հայտնաբերվել և հետազոտողները ենթադրում են, որ հարձակվողները միայն արական սեռի բնակիչներին են սպանել։
Կոտորածը տեղի է ունեցել 476 թվականին՝ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո։ Հնեաբանները կարծում են, որ հարձակման պատճառը եղել է Էլանդ կղզու վրա իշխանության համար պայքարը։











































