Իրանի նախագահ Հասան Ռուհանին բացառել է իրանական միջուկային օբյեկտնեի ոչնչացման հնարավորությունը՝ հայտնում է Financial Times-ը:
Պարբերականի հարցին՝ Թեհրանը կթույլատրի՞ ոչնչացնել իր միջուկային օբյեկտները, նախագահը պատասխանել է. «Հարյուր տոկոսով՝ ոչ»:
Նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության ռազմական դոկտրինան չի նախատեսում միջուկային զենքի մշակում, և հայտնել է խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու Իրանի մտադրության մասին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում: Չնայած այդ դժվարություններին՝ վերջին 100 օրում ի հայտ է եկել որոշակի անկեղծություն, որը կարող է հետագայում ուժեղանալ»,- հայտնել է Ռուհանին Financial Time-ին:










































