Փարիզում 2.9 մլն եվրոյով վաճառվել են Ֆրանսիայի նախկին վարչապետ և ԱԳ նախկին նախարար Դոմինիկ դե Վիլպենի հավաքածուից գրքեր և հին ձեռագրեր: Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը՝ հղում անելով աճուրդը կազմակերպած Pierre Bergé & Associés աճուրդի տանը:
«Կրակ ու բոց: Քաղաքական ուղի» անվանումը կրող աճուրդին ներկայացվել է 450 լոտ՝ XVI-XX դարերին վերաբերող գրքեր և հին ձեռագրեր: Գրականությամբ և պատմությամբ տարված Դոմինիկ դե Վիլպենն այդ գրադարանը հավաքել է 4 տասնամյակի ընթացքում:
Ամենից մեծ գին վճարել են ոչ թե որևէ հին ձեռագրի, այլ գրականության Նոբելյան մրցանակակիր, ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ Անդրե Ժիդի՝1928-ին հրատարակված «Ճանապարհորդություն դեպի Կոնգո և վերադարձ Չադ լճից» գրքի համար՝ 205.800 եվրո:











































