Հայաստանում ապրիլի 24-ի երեկոյից իրավիճակը արձանագրում է կտրուկ փոփոխություն, և ներքաղաքական թվում է թե հանդարտված կաթսան սկսում է եռալ նոր ուժով:Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցության արդեն հայտնի չեղարկումից հետո իրադարձությունները զարգանում են շատ արագ: Կարեն Կարապետյանը կոչ է արել նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի խորհրդակցություն և քննարկել մինչև անգամ արտահերթ ընտրության հարց:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխության գործընթացը հետ շրջել՝ ՀՀԿ-ին թույլ չտալու համար ձեռնամուխ լինել քաղաքացիական անհնազանդության ակցիաները վերսկսելուն, ինչն էլ տեղի է ունենում:
Ելք դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի գլխավորությամբ այսօրվանից Զուգահեռ՝ խաղի մեջ արդեն բաց դեմքով ու տեքստով մտնում է Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով իր համակիրներին մոբիլիզացվել և միանալ հրապարակին: Վիճակը օրհասական է և ուշագրավ է հասկանալ թե արտաքին ուժերը, ակտորները ինչ վերաբերմունք ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի հետ:







































