Ռուսաստանը, ինչպես նախկինում, հիմա ևս գտնում է, որ Հայաստանում ծավալվող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են և հույս ունի, որ այնտեղ իրավիճակը շատ շուտով կկարգավորվի՝ կոնսենսուսային լուծման հիման վրա: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ նա ընդգծել է, որ Կրեմլի դիրքորոշումը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է: «Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և մոտ ժամանակներս արդեն կոնսենսուսի կհասնեն»,- ասել է Պեսկովը: «Մենք ուշադրությամբ շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը:











































