«Մենք պատրաստ ենք իրականացնել Սահմանադրության պահանջը: Հերիք է լրագրողները զբաղվեն քաղաքականությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ հորդորելով սպասել:
Նա խնդրեց Նիկոլ Փաշինյանի մասին իրեն ոչ մի հարց չտալ. «Ես Նիկոլ Փաշինյանի մասին իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ: Ես ժողովրդի մասին եմ խոսում. ժողովուրդը քայլ է արել, ժողովուրդն ասելիք ունի, հարգում եմ մեր երիտասարդության պահվածքը»:
Նրա խոսքով՝ ժողովրդի պահանջը կատարվել է՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Հարցին՝ Դուք Կարեն Կարապետյանի՞ն եք համարում Սերժ Սարգսյանի իրավահաջորդ, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Նիկոլ Փաշինյանին տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:








































