Մեծ Բրիտանիայում յոթ տարեկան տղային օրգանների փոխպատվաստման բացառիկ վիրահատության են ենթարկել:
«Բիրմինգհեմի մանկական հիվանդանոցում երեխային միանգամից հինգ դոնորական օրգան են փոխպատվաստել՝ մեկ վիրահատության ընթացքում:
Վիրահատությունը տասը ժամ է տևել: Այդ ընթացքում Ջեյ Քրաուչ անունով փոքրիկ տղային երկու դոնորական երիկամ, լյարդ, բարակ աղիք և ենթաստամոքսային գեղձ են փոխպատվաստել»,- ասվում է հայտարարության մեջ:
Վիրահատության շնորհիվ տղան կյանքում առաջին անգամ կարողացել է սնունդը կուլ տալ, և ոչ թե ստանալ զոնդի միջոցով:
Օրերս տղան դուրս է գրվել հիվանդանոցից:











































