Իտալական «Միլան»-ի ղեկավար կազմում առաջին փոփոխություններն են սպասվում փոխնախագահ Ադրիանո Գալիանիի` ակումբից հեռանալուց հետո:
«Ռոսսոների»-ի տեխնիկական տնօրենի պաշտոնում կնշանակվի ակումբի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին: Ինչպես հաղորդում է Sky Sport 24-ը, 45-ամյա իտալացուն հրավիրելու միտքը պատկանում է Սիլվիո Բեռլուսկոնիի դստերը` Բարբարա Բեռլուսկոնիին, ով ակումբի տնօրենների խորհրդի անդամ է:
Մալդինին հենց «Միլան»-ում է անցկացրել ֆուտբոլիստի իր ամբողջ կարիերան` 1984-2009 թթ.:



































