Հայտնի սուպերմոդել Ժիզել Բունդհենը դարձել է Vogue-Բրազիլիա ամսագրի դեկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին, հայտնում է viva.ua-ն:
33-ամյա բրազիլուհին լուսանկարվել է ամսագրի համար արված սեքսուալ ֆոտոշարքում: Նկարներում նա կրում է սեփական Gisele Bündchen Intimates ապրանքանիշի գայթակղիչ ներքնազգեստը:
Ժիզելի խոսքով՝ Vogue-ի համար արված նոր ֆոտոշարքում ինքը հանդես է գալիս «տնային կատվիկի» կերպարով:
«Այս ֆոտոշարքն ինձ դուր է գալիս նրանով, որ դրանում կա ինչպես շքեղություն, այնպես էլ՝ հարմարավետություն: Ես Vogue-ի էջերին երևում եմ գլամուրային, բայց թուլացած կնոջ կերպարով…
Կինն էլիտար խնջույքին կարող է շքեղ կատվիկի տեսք ունենալ, բայց տուն վերադառնալով՝ նա պարզապես հարմարավետություն է ուզում»,- ասել է մոդելը:












































