ԵՄ-ն և Բելառուսն անցնում են վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունների: Այդ մասին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում հաղորդել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Դա չի փոխում եվրոպական պատժամիջոցները այդ երկրի դեմ:
Հոկտեմբերի վերջին Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխը հայտարարել էր, որ ԵՄ-ն արգելակում է վիզային ռեժիմը հեշտացնելու գործընթացը երկրի քաղաքացիների համար՝ դա կապելով ստորագրված արտահանձնման համաձայնագրի ստորագրման հետ:
Սավինիխը բացատրել էր, որ նման համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնշանակի՝ եթե ԵՄ տարածքում ձերբակալվի որևէ ապօրինի միգրանտ և ընդունի, որ ԵՄ-ում հայտնվել է Բելառուսի տարածքից, ապա Բելառուսը պարտավոր է ընդունել միգրանտին, ինչ-որ կերպ նրան ապահովել, հետո անհայտ միջոցներով ուղարկել այն երկիր, որի քաղաքացին հանդիսանում է, իսկ հանրապետության համար դա լուրջ ծախս է:










































