Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը եղել է այն կանանց թվում, որոնց «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալի աստղ Էլիսոն Մեքը փորձել է ներքաշել սեռական ստրկության մեջ՝ գրում է Buisness Insider-ը:
Լրագրողները Twitter-ում Մեքի՝ Ուոթսոնին ուղղված բազմաթիվ հաղորդագրություններ են հայտնաբերել, որոնցում մասնավորապես գրված է, որ ինքը մասնակցում է կանանց ինքնազարգացման յուրահատուկ շարժմանը և առաջարկում է դերասանուհուն այդ մասին ավելին իմանալ:

«Ինձ թվում է, որ մենք կարող ենք համագործակցել: Տեղեկացրու ինձ, եթե ուզում ես ավելին իմանալ»,- ասվում է Մեքի հաղորդագրություններից մեկ մեջ:










































