ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների վերսկսումը: Այդ մասին տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Սիրիայի հարցով մամլո ասուլիսին դիվանագետի հնչեցրած ելույթին:
«Պատերազմի վերսկսումը սպառնում է ավելի խոր և ուժեղ լինել. Սիրիան ոչ շախմատի դաշտ է, ոչ էլ աշխարհաքաղաքական խաղ: Սիրիան պատկանում է սիրիացիներին, և միայն նրանք պետք է որոշեն իրենց երկրի ապագան»,- ասել է Մոգերինին:












































