Պետեկամուտների կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-28-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր: Այնտեղ , Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել են 2014թ.-ին «Կոլումբոս» ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին,լիազորված տնտեսական օպերատորների ընտրությանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-գործընթացների կառավարմանն առնչվող հարցեր:
Համաշխարհային մաքսային կազմակերպության Գլխավոր քարտուղարն ընդունել է 2014 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստան այցելելու` ՊԵԿ նախագահի հրավերը` նրա վերջին այցին հաջորդած բարեփոխումներին տեղում ծանոթանալու համար:
Հայաստանում Կունիո Միկուրիան կմասնակցի Դիլիջանի ուսումնական կենտրոնի բացման արարողությանը և կայցելի այցելել հայ-վրացական սահմանային անցակետեր` վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու համար:








































