2014-ի հունվարի 1-ից Վրաստանի Վերաինտեգրման հարցերով նախարարությունը կվերանվանվի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարություն: Այս մասին հայտնել է նախարարության ղեկավարը՝ Պաատա Զաքարեիշվիլին, փոխանցում է gazeta.ru-ն:
Այս որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության նիստի ժամանակ: Զաքարեիշվիլիի խոսքով՝ իր ղեկավարած նախարարությունը զբաղվում է երկու ուղղությամբ՝ կոնֆլիկտներով և էթնիկական փոքրամասնությունների ինտեգրացմամբ:
«Հաշտեցումը վերաբերում է վեճների կարգավորմանը, իսկ քաղաքացիական իրավահավասարությունը՝ մեր համաքաղաքացիներին, որոնք Վրաստանում ինտեգրվելու խնդիր ունեն»,- ասել է Զաքարեիշվիլին:










































