Վաղաժամ սկսված երկունքի ցավերի պատճառով ամերիկացի Սաթյա Սենթհիլը և նրա ամուսինը Uber տաքսի ծառայությունից են օգտվել: Կինը ծննդաբերել է Նյու Յորքի հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է New York Post-ը:
Ծնունդը ստիպված են եղել ընդունել Լինքոլնի թունելի մերձակայքում աշխատող ոստիկանները: Մորը և նորածին դստերը Հոբոքենեի հիվանդանոց են տեղափոխել:
Ծնողները երեխային Սայ Լաքշմի Կարտիկ են անվանել՝ ի պատիվ հարստության և բարօրության հնդկական աստվածուհու:









































