Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին նշվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:
«Նրանք ողջունում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նախագահների միջև ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջ տանելու համաձայնագիրը»,- ասվում է հռչակագրի տեքստում:
Նշվում է նաև, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ձգտումը՝ մեծացնել ջանքերը կայունության և բազմակողմանի վստահության ամրապնդման ուղղությամբ:








































