Կանադական Քվեբեկում Ուկրաինայի դեսպանության մոտ FEMEN շարժման ակտիվիստուհիները չորեքշաբթի անցկացրել են ակցիա՝ հաջակցություն Կիևի «եվրամայդանի» :
Երեք աղջիկներ՝ «Փառք Ուկրաինային», Putin game over և Glory Euromaidan կարգախոսներով, մերկ կրծքերը ներկած Ուկրաինայի դրոշի գույներով, պահանջել են ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Կիսամերկ ակցիան անցկացվել է -4 աստիճանի պայմաններում:
Հաջորդ օրը FEMEN-ի ներկայացուցիչները փակել էին Բեռլինի ամենամեծ հասարակաց տան՝ Artemis-ի մուտքը: Կիսամերկ աղջիկները իրենց մարմիններով փակել էին մուտքը ու պահանջում էին հանցագործներ ճանաչել սեքս-արդյունաբերության պատվիրատուներին ու կազմակերպիչներին:
Մինչ ոստիկանությունը կժամաներ՝ ակտիվիստուհիները հասցրել էին կռվել մարմնավաճառների հետ, որոնք աղջիկների վրա սառույցներ են նետել:
Աղջիկները վանկարկել են՝ «Գերմանիան հասարակաց տուն չէ»: Ոստիկանները կարողացել են աղջիկներին ազատել շղթաներից՝ գրում է Bild-ը:










































