Thursday, 18 06 2026
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները չկայացան, քանի որ ընդդիմադիր գործչի մոտ պայմանավորվելու ցանկություն չկար:

Այս մասին նա ասաց պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելն ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, տեսախցիկի առջև միավորներ հավաքելը:

Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, դրա համար ի սկզբանե պետք էր այլ ձևաչափ գտնել: Կարծում եմ, որ իմ մեկնաբանությունը մի քիչ էլ արհեստական է, քանի որ պարոն Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցելու ցանկություն չունի, եկել է վերջնագիր ներկայացնելու: Իսկ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր, որովհետև թե՛ ես, թե՛քաղաքացիները պետք է շատ զարմանայինք, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, թե հանդիպման ողջ գաղափարն այն էր, որ կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք էր քննարկել: «Պետք էր հասկանալ, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և որոնք կարող էին լինել լուծումները: Ի վերջո, այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, այն, ինչ հնչեցրեց, կարծես թե, նախորդ օրվա իր ելույթում, որ կա արդեն գործողությունների որոշակի ծրագիր, թե վարչապետը գնում է, ժողովուրդն ընտրում է ժողովրդական վարչապետին՝ չգիտեմ ում նկատի ուներ: Եվ խորհրդարանն ինչպես պետք է ընտրեր այդ վարչապետին: Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորական մանդատի ազատությունն արդեն այդ պայմանով սահմանափակվում էր. պատգամավորը պարտավորվում էր գնալ և քվեարկել նրան, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետի թեկնածու: Այդպես չի լինում:

Հասկանո՞ւմ եք, եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, երևի քաղաքակիրթ երկրները շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով, և որ հրապարակում ավելի շատ մարդ հավաքվեր, նա էլ կնշանակվեր ժողովրդական վարչապետ: Հետո մեկը մի քիչ ավելի շատ մարդ կհավաքեր ուրիշ հրապարակում, վարչապետը կփոխվեր… Գուցե դա էլ ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, սակայն այնքան էլ միանշանակ չէ գոնե ինձ համար»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նա անդրադարձավ Փաշինյանի առաջարկած գործողությունների հետագա ընթացքին՝ փաստելով, որ դրա կատարումը խիստ կասկածելի է: «Ենթադրենք ժողովրդական վարչապետը նշանակվեց խորհրդարանի կողմից ընտրվելու փոխարեն, այնուհետև նա պետք է ներկայացներ ծրագիր, որը, պարոն Փաշինյանի որոշմամբ, խորհրդարանը պետք է չհաստատեր: Կարծում եմ՝ մեկ մարդու համար այս ամենը որոշելը չափազանց շատ է, մանավանդ որ դրա տակ առկա ծրագիրը գոնե ինձ համար տեսանելի չէ: Լավ, չընդունեց, երկիրն այդ մի քանի ամիսն ինչո՞վ է ապրելու, ինչպե՞ս է կազմակերպելու իր ընթացակարգերը բոլոր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն: Ի վերջո, կարող է այն ծրագիրը, որը ցանկանում է բերել ժողովրդական վարչապետը, շատ ավելի անընդունելի է, քան գործող ծրագիրը: Այդ ամեն ինչը քննարկելու հարց է, այնպես չէ՞»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում