Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ դեր է խաղում տարբեր տարածաշրջաններում խաղաղություն ձեռք բերելու համար, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, հաղորդում է Fox News-ը։
«Կարծում եմ, որ այն խաղաղություն և բազմակողմանիություն սերմանող վերջին խաղացողներից մեկն է»,-ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ից արտահանվող պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանումը հավասարազոր է առևտրային պատերազմի։










































