ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ այսօր ամերիկյան ԶԼՄ–ներում կեղծ լուրերի քանակը ընդհանուրի մոտ 93% է կազմում։
Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ «ամերիկացիները բավականաչափ իմաստուն են, որպեսզի ուշադրություն չդարձնեն կեղծ ու ստահոդ մամուլին»։
Can you believe that despite 93% bad stories from the Fake News Media (should be getting good stories), today we had just about our highest Poll Numbers, including those on Election Day? The American public is wise to the phony an dishonest press. Make America Great Again!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 20, 2018
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ չնայած կեղծ լրատվական մեդիայի 93% վատ նյութերին այսօր մենք (նախագահի շտաբը) կարելի է ասել ամենաբարձր վարկանիշն ունենք, ներառյալ ընտրությունների օրվանը»,– Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է իր հանդեպ ԶԼՄ–ների անարդար վերաբերմունքի մասին։
Այսպես, նա New York Times թերթին և CNN ու ABC հեռուստաալիքներին ամերիկյան ժողովրդի թշնամիներ և կեղծ նորություններ տարածողներ էր անվանել։








































