Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին։
«Պուտինը չի գնահատում թուլությունը»,– հայտարարել է ֆոն դեռ Լյայենը։ Նախարարը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրը «թշնամու կերպար» փնտրելն է, որը, նրա կարծիքով, հենց Կրեմլին է անհրաժեշտ։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում են նաև «Ղրիմի բռնակցումը», Դոնբասի հակամարտությանը՝ Մոսկվայի դիրքորոշումը և իրավիճակը Սիրիայում։ Ֆոն դեռ Լյայենը հայտարարել է, որ պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը պետք է շարունակվի Մինսկի համաձայնագրերը իրականացնելու համար։ Նախարարն ավելացրել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է պատրաստ լինել Մոսկվայի հետ երկխոսության՝ «միասնության և ուժի դիրքերից»։