Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում: Ինչպես  տեղեկացրին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին,  ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ:

Բանակի հրամանատարի խոսքով՝ թեև այսօր իրավիճակը լարված է, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար:

«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ:

«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում