118 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր մարդը՝ ճապոնուհի Նաբի Թաձիման: Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ գտնվում էր հունվարից՝ տեղեկացնում է USA Today-ը:
Թաձիման ծնվել է 1900թ. օգոստոսի 4-ին: Նա 160 հետնորդ ունի, այդ թվում՝ ծոռան ծոռներ: Ծեր կինը վերջին ժամանակներում գրեթե վեր չէր կենում անկողնուց:
Այժմ աշխարհի ամենածեր մարդու կոչումը փոխանցվել է մեկ այլ ճապոնուհու՝ 116-ամյա Թիե Միյակոյին:
Nabi Tajima, world's oldest person, dies in Japan at age of 117 https://t.co/QSMeJSZtzz pic.twitter.com/LNyby0O2ER
— Fox News (@FoxNews) April 22, 2018












































